Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանի քաղաքականությունը որոշում են թուրքերը

Հայաստանի քաղաքականությունը որոշում են թուրքերը
30.05.2024 | 07:18

-Մենք Երևանը կգրավենք, բայց ոչ տանկերով։

ՈՒ գրավում են։

Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ազգությամբ ադրբեջանցիները, ՀՀ քաղաքացիների ուղեկցությամբ, հայաստանյան բանկերի մասնաճյուղերից ստացել են խոշոր գումարներ։

Հայաստանի բարձր պաշտոնյաները մեղադրվում են թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։

Վերջին տարիներին Հայաստանում գործել են բազմաթիվ ՀԿ-ներ, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ֆինանսավորել են թուրքական կառավարության հետ աֆիլացված ֆոնդերից։

Ներկայիս շատ բարձաստիճան պաշտոնյաներ վերապատրաստվել, տարբեր դասընթացների են մասնակցել հենց Թուրքիայում։

Հայաստանի քաղաքականությունը որոշում են թուրքերը։

Բայց դուք մի՛ շեղվեք։

Կենտրոնացեք միայն դելիմիտացիայի և ինչպես ընդունված է հիմա Հայաստանում ասել՝ միակողմանի զիջումների վրա։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ